Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկումներ՝ Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ

ՀՀ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը իրականացնում են Երևան քաղաքի երթևեկության շարժունակության բարելավման և տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածության նվազեցման ծրագիր, որի շրջանակներում կիրականացվի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի կունենա ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ընկերության կողմից հայաստանյան մասնաճյուղի միջոցով ներկայացված Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ)։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
28 մարտ 2022, 11:00
Վայր
ք. Երևան, Գ. Նժդեհի փ., 26
Առարկա
Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
Ինչպես մասնակցել
հանրային քննարկումներ (2-րդ փուլ)
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում