ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց մասնակցելու «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին, որոնք տեղի կունենան 2014 թվականի փետրվարի 13-ից մինչև փետրվարի 27-ը։ Մինչև փետրվարի 27-ը ներառյալ, շահագրգիռ անձինք կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Երևանի պաշտոնական կայքում, էլեկտրոնային փոստով կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010 514-253 հեռախոսահամարով։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 13 փետրվար 2014
- Վայր
- Երևանի պաշտոնական համացանցային կայքում
- Առարկա
- «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին
- Ինչպես մասնակցել
- առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) հատուկ այդ նպատակով ստեղծված կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (lilit.avetisyan@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան
- Վերջնաժամկետ
- 27 փետրվար 2014