Հանրային քննարկումների հրավեր՝ Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության նախագծի վերաբերյալ
2016 թվականի փետրվարի 5-ից մինչև փետրվարի 23-ը Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է հանրային քննարկումներ՝ Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության նախագծի վերաբերյալ: Շահագրգիռ անձինք կարող են մինչև փետրվարի 22-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները՝ համացանցային կայքում, էլեկտրոնային փոստով (zargacum@yerevan.am) կամ գրավոր Երևանի քաղաքապետարան: Փետրվարի 23-ին, ժամը 15:00-ին, Արգիշտիի փող. 1 հասցեում կանցկացվեն հանրային բաց լսումներ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 19-ը ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով: