Հանրային քննարկումների հրավեր
Հանրային քննարկումներ կանցկացվեն 2017 թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 23-ը՝ Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության նախագծի վերաբերյալ։ Մինչև փետրվարի 22-ը շահագրգիռ անձինք կարող են առաջարկություններ ներկայացնել կայքի միջոցով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր։ Փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին, Արգիշտիի փողոց 1 հասցեում կանցկացվեն հանրային բաց լսումներ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 20-ը դիմում ներկայացնել։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 23 փետրվար 2017, 11:00
- Վայր
- Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում
- Առարկա
- Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության նախագիծ
- Ինչպես մասնակցել
- դիմում
- Վերջնաժամկետ
- 20 փետրվար 2017