Հանրային քննարկումների հրավեր
Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի նախագծի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան 2017 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 12-ը։ Շահագրգիռ անձինք կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև 2017 թվականի հոկտեմբերի 11-ը։ Բաց լսումները տեղի կունենան 2017 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 12 հոկտեմբեր 2017, 15:00 – 15:00 հաջորդ օրը
- Վայր
- Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում
- Առարկա
- Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի նախագիծ
- Ինչպես մասնակցել
- մինչև 2017 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան
- Վերջնաժամկետ
- 11 հոկտեմբեր 2017