Հանրային քննարկումների հրավեր՝ Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։ Քննարկումները տեղի կունենան 2019 թվականի ապրիլի 12-ից մինչև ապրիլի 26-ը։ Շահագրգիռ անձինք կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև ապրիլի 26-ը՝ էլեկտրոնային եղանակով կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան։ Հանրային բաց լսումները տեղի կունենան ապրիլի 29-ին, ժամը 17:00-ին, Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 29 ապրիլ 2019, 17:00
- Վայր
- Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ
- Առարկա
- Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
- Ինչպես մասնակցել
- առաջարկություններն ու դիտողությունները կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (andranik.muradyan@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան։ Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի ապրիլի 23-ը ներառյալ ներկայացնել դիմում։
- Վերջնաժամկետ
- 26 ապրիլ 2019