Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի նոյեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 27-ը Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Մասնակիցները մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները էլեկտրոնային կամ գրավոր եղանակով: 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, Արգիշտիի փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 25-ը ներկայացնել դիմում:
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 27 նոյեմբեր 2019, 11:00 – 11:00 հաջորդ օրը
- Վայր
- Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում
- Առարկա
- Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
- Ինչպես մասնակցել
- Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (, ) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան
- Վերջնաժամկետ
- 26 նոյեմբեր 2019