Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկումների հրավեր

Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի նոյեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 27-ը իրականացվող՝ «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին», «Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի լրամշակման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կամ էլեկտրոնային եղանակով: Հանրային բաց լսումները տեղի կունենան 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 25-ը ներկայացնել դիմում:

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
27 նոյեմբեր 2019, 11:00 – 11:00 հաջորդ օրը
Վայր
Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ
Առարկա
«Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին», «Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի լրամշակման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծեր
Ինչպես մասնակցել
դիմում
Վերջնաժամկետ
25 նոյեմբեր 2019