Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկումների հրավեր՝ Ա. Միկոյան փողոց 18 և 18/1 հասցեներում նախատեսվող շինարարության վերաբերյալ

2020 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 12:30-ին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի կունենան հանրային քննարկումներ՝ Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Ա. Միկոյան փողոց 18 և 18/1 հասցեներում նախատեսվող արտադրական նշանակության շինությունների վերակառուցման, պահեստային շինությունների և պարսպի կառուցման վերաբերյալ։ Քննարկումները կանցկացվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Հարցերի դեպքում կարելի է զանգահարել 099991155 հեռախոսահամարով։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
2 հունիս 2020, 12:30
Վայր
Բյուզանդի 1/3 հասցեում (6-րդ հարկ, առաջին սենյակ)
Առարկա
արտադրական նշանակության շինությունների վերակառուցման, պահեստային շինությունների և պարսպի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
Ինչպես մասնակցել
առաջին փուլ
Իրավական հիմք
ՀՕ-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում