Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկումներ՝ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հանրային քննարկումներ են կազմակերպվում: Մասնակիցները կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները մինչև 2015 թվականի հուլիսի 6-ը: Հանրային բաց լսումները տեղի կունենան 2015 թվականի հուլիսի 6-ին, ժամը 17:00-ին, Արգիշտիի փող. 1 հասցեում: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015 թվականի հուլիսի 3-ը ներկայացնել դիմում:

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
6 հուլիս 2015, մինչև 17:00
Վայր
Արգիշտիի փող. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում
Առարկա
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվության նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2015 թվականի հուլիսի 6-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (andranik.muradyan@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Ինչպես մասնակցել
դիմում
Վերջնաժամկետ
3 հուլիս 2015