Հանրային քննարկումներ Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի նախագծի վերաբերյալ
Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2015 թվականի նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 20-ը իրականացվող վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2015 թվականի նոյեմբերի 20-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2015 թվականի նոյեմբերի 20-ին ժամը 11.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015 թվականի նոյեմբերի 17-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 514-227 հեռախոսահամարով: Երևանի քաղաքապետարան