Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկումների հրավեր՝ Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերի նախագծի վերաբերյալ

Սույն հայտարարությամբ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին: Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել մինչև 2015 թվականի նոյեմբերի 20-ը՝ կայքում, էլեկտրոնային փոստով կամ գրավոր՝ քաղաքապետարանին: 2015 թվականի նոյեմբերի 20-ին ժամը 11:00-ին տեղի կունենան հանրային բաց լսումներ՝ Արգիշտիի փողոց 1 հասցեում: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2015 թվականի նոյեմբերի 17-ը ներկայացնել դիմում:

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
20 նոյեմբեր 2015, 11:00 – 20:00
Վայր
Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում
Առարկա
Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերի նախագիծ
Ինչպես մասնակցել
դիմում
Վերջնաժամկետ
17 նոյեմբեր 2015