Հանրային քննարման հրավեր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2021 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, Դ. Անհաղթի փողոց 11 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ուրախ ժամանց» ընկերության կողմից ձեռնարկվող «Հաղթանակ» զբոսայգում նոր «Պտտվող անիվ» ատրակցիոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ ք. Երևան, Սեբաստիա 31/1 հասցեում, հեռ. 091-58-66-35։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 4 նոյեմբեր 2021, 11:00
- Վայր
- Դ. Անհաղթի փողոց հ. 11 (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք)
- Առարկա
- «Հաղթանակ» զբոսայգում նոր «Պտտվող անիվ» ատրակցիոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- առաջին հանրային քննարկում
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում