Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հատուկ վերելակներով կահավորված ավտոբուսները կշահագործվեն հ.հ.14, 20, 22, 28 երթուղիներում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված՝ վերելակներով կահավորված 17 ավտոբուս կշահագործվի ներքաղաքային հասարակական տրանսպորտի 14, 20, 22 և 28 երթուղիներում։ Այս երթուղիների ընտրությունը համաձայնեցվել է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ։ Ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև փակցված են երթակարգավարական ծառայության հեռախոսահամարները՝ ավտոբուսի ժամանման մասին տեղեկություն ստանալու համար։

Երթուղիների փոփոխություն

Միջոցառումը

Առարկա
Հատուկ վերելակներով կահավորված ավտոբուսների շահագործումը հ.հ.14, 20, 22, 28 երթուղիներում