Հայտարարություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի ձևավորման մասին
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժինը հրավիրում է սոցիալական ծառայություններ մատուցող սուբյեկտներին՝ հայտագրվելու և ձևավորելու համակարգող խորհուրդ։ Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են տարածաշրջանում գործող սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք։ Խորհուրդը գործելու է 2 տարի ժամկետով՝ անհատական կազմը ձևավորվելուց հետո։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 15 փետրվար 2018
- Վայր
- Անդրանիկի 125/5 թիվ 87 ՆՈւՀ շենքում
- Առարկա
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի ձևավորում
- Ինչպես մասնակցել
- Հայտերը կարող են ներկայացվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժին
- Վերջնաժամկետ
- 15 փետրվար 2018
- Իրավական հիմք
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016թ. փետրվարի 11-ի թիվ 25-Ն հրաման; ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016թ. հունիսի 14-ի թիվ 64-Ն հրաման; ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշում