Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն՝ համակարգող խորհուրդ ձևավորելու մասին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Էրեբունու տարածքային բաժինը հրավիրում է սոցիալական ծառայություններ մատուցող մարմիններին, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ հայտագրվելու և համակարգող խորհուրդ ձևավորելու համար։ Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման 1-ին կետով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք։ Խորհուրդը գործելու է 2 տարի ժամկետով՝ անհատական կազմը ձևավորվելուց հետո։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
15 փետրվար 2018
Վայր
Սասունցի Դավթի 87ա
Առարկա
Համակարգող խորհրդի ձևավորում
Ինչպես մասնակցել
Առաջարկությունները/հայտերը կարող են ներկայացվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Էրեբունու տարածքային բաժին
Վերջնաժամկետ
15 փետրվար 2018
Իրավական հիմք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016թ. փետրվարի 11-ի թիվ 25-Ն հրաման; ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016թ. հունիսի 14-ի թիվ 64-Ն հրաման; ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշում