Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն Ավանի վարչական շրջանում տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության մասին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ավանի տարածքային բաժինը հրավիրում է համագործակցության Ավան վարչական շրջանում գործող պետական և համայնքային մարմիններին, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ միանալու սոցիալական համագործակցության համաձայնագրին։ Համաձայնագրի նպատակն է խթանել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում շահագրգիռ կողմերի համագործակցությունը, զարգացումը և գործընկերային հարաբերությունների ձևավորումը։ Առաջնահերթ թիրախ է սահմանվում աղքատ, սոցիալապես անապահով և մեկուսացված խմբերի տնտեսական ու սոցիալական խոցելիության նվազեցումը։

Հրապարակում

Միջոցառումը

Ամսաթիվ
12 փետրվար 2018
Վայր
Ավան վարչական շրջան
Առարկա
Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագիր
Ինչպես մասնակցել
Միանալ սոցիալական համագործակցության համաձայնագրին
Իրավական հիմք
Հայաստանի Հանրապետության «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 35-րդ հոդված; ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N1061-Ն որոշում