Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Համաձայնագիր տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության Նոր Նորք վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Նոր Նորքի տարածքային բաժինը հրավիրում է համագործակցության Նոր Նորք վարչական շրջանում գործող պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող պետական և համայնքային, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց։ Համաձայնագիրը նպատակ ունի խթանել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցության լիարժեք կայացումը, հետագա զարգացումն ու գործընկերային հարաբերությունների ձևավորումը։ Առաջնահերթ թիրախավորվում են աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
12 փետրվար 2018
Վայր
Նոր Նորք վարչական շրջան
Առարկա
Սոցիալական համագործակցության համաձայնագիր
Ինչպես մասնակցել
Համաձայնագրին միանալու միջոցով
Իրավական հիմք
«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված; ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշում