ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԷԼԵԿՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն համաձայնագիրը կոչված է խթանելու սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցությունը, հետագա զարգացումը և գործընկերային հարաբերությունների ձևավորումը՝ առաջնահերթ թիրախավորելով աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը։ Համաձայնագրի կողմերն են համաձայնագրին միացած սուբյեկտները՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք։ Սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով կողմերը ձևավորում են համակարգող խորհուրդ։ Կողմերը իրավունք ունեն ստանալ տեղեկություն իրականացվող ծրագրերի մասին, ակնկալել աջակցություն արտակարգ իրավիճակներում, ներկայացնել առաջարկություններ, մասնակցել ծրագրերի մշակմանը, միանալ համաձայնագրին, հայտագրվել խորհրդի կազմում, կազմակերպել միջոցառումներ և դադարեցնել մասնակցությունը։ Կողմերը պարտավորվում են պահպանել համագործակցության սկզբունքները, իրազեկել կողմերին, արագ արձագանքել, մասնակցել կարիքների վերհանմանը, համագործակցել, իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ, բարձրացնել իրազեկվածությունը, հավաքագրել հանրային կարծիքը, մոբիլիզացնել ներուժը, ցուցաբերել կառուցողական դիրքորոշում, ապահովել հետադարձ կապ, ներկայացնել հիմնավորումներ, մասնակցել խորհրդի ձևավորման աշխատանքներին և պահպանել համաձայնագրի դրույթները։ Կողմերը պատասխանատվություն են կրում պարտավորությունները չկատարելու համար։ Վեճերը լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։ Համաձայնագիրը ստորագրվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Նորք-Մարաշի տարածքային բաժնի պետի կողմից։
Միջոցառումը
- Վայր
- Նորք-Մարաշի վարչական շրջան
- Առարկա
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
- Ինչպես մասնակցել
- միանալով սոցիալական համագործակցության համաձայնագրին
- Իրավական հիմք
- «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշում