Մրցույթ Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը մրցույթ է հայտարարում Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար։ Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն, առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, իրավական ակտերի իմացություն և կազմակերպության զարգացման ծրագիր մշակելու կարողություն։ Մրցույթն անցկացվելու է երեք փուլով՝ թեստավորում, հարցազրույց և կազմակերպության զարգացման նախնական ծրագրի բանավոր ներկայացում։