Արտահերթ նիստ գումարելու մասին
Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 3-ի թիվ 1490-Ա որոշմամբ՝ 2019 թվականի մայիսի 8-ին, ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Նիստը կանցկացվի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետի համաձայն։