Երևանի քաղաքապետարանը հայտարարում է գույքի վաճառքի և վարձակալության աճուրդ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է գույքի վաճառքի և վարձակալության աճուրդ, որին ներկայացված են գրասենյակային գործունեության համար նախատեսված տարածքներ, ինչպես նաև օտարման ենթակա ծառայողական ավտոմեքենաներ։ Աճուրդին կարող են մասնակցել այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք Երևան համայնքի նկատմամբ ֆինանսական պարտավորություններ չունեն։ Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի մայիսի 15-ը, ժամը 15:00-ն։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 15 մայիս 2019, 17:00
- Վայր
- ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում
- Առարկա
- գույքի վաճառքի և վարձակալության աճուրդ
- Ինչպես մասնակցել
- Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ WWW.YEREVAN.AM։ Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 011-514173)։ Հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10000 դրամ և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը։
- Վերջնաժամկետ
- 15 մայիս 2019