ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
2019-2020 թվականներին նախատեսվում է մշակել Երևան քաղաքի մինչև 2030 թվականը զարգացման գլխավոր հատակագծի նախագիծը: Քաղաքաշինական առաջադրանքի հասարակական քննարկումը նախատեսվում է 2019թ. հունիսի 25-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում: Մինչև քննարկումը քաղաքացիները կարող են ծանոթանալ նախագծին և ներկայացնել առաջարկություններ:
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 25 հունիս 2019, 11:00
- Վայր
- Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքի (Փ. Բուզանդի 1/3) 3-րդ հարկում («Երևաննախագիծ» ՓԲԸ, N322 սենյակ)
- Առարկա
- նշված նախագծի քաղաքաշինական
- Ինչպես մասնակցել
- մինչև քննարկման օրը Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին կամ «Երևաննախագիծ» ՓԲԸ ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ` անհրաժեշտ հիմնավորումներով, այդ թվում` նաև էլեկտրոնային տարբերակով
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության «2003 թվականի մայիսի 2-ի N609-Ն և 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N1920-Ն որոշման