Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հուշարձանի նախագծի բաց մրցույթ՝ նվիրված 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բաց մրցույթ՝ նվիրված 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի մշակմանը։ Մրցույթի պայմանները ներառում են հուշարձանի դիզայնի, նյութերի և տեղադրման վայրի մանրամասները։ Մրցույթային հանձնաժողովին ներկայացվող պարտադիր նյութերի ցանկը և լրացուցիչ պայմանները նույնպես նշված են։ Լավագույն աշխատանքի հեղինակը կպարգևատրվի 2 մլն դրամով։ Մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն մինչև 2020 թվականի հունվարի 15-ը։

Հրապարակում

Միջոցառումը

Ամսաթիվ
20 նոյեմբեր 2019
Վայր
Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգու՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցից դեպի Զաքիան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում
Առարկա
Հուշարձանի նախագծի բաց մրցույթ՝ նվիրված 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին
Ինչպես մասնակցել
Մրցութային առաջակությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2020թ. հունվարի 15-ը հետևյալ հասցեով. Արգիշտի փողոց 1, Երեւան. Ծածկագրով ներկայացվում է հեղինակի անունը ( հեղինակային կազմը և մասնակցության տոկոսը) փակ ծրարի մեջ
Վերջնաժամկետ
15 հունվար 2020