ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Սույն համաձայնագիրը կնքվում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի դրույթներով՝ սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում շահագրգիռ կողմերի համագործակցության, հետագա զարգացման և գործընկերային հարաբերությունների ձևավորման, ինչպես նաև սոցիալապես անապահով խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցման նպատակով։ Համաձայնագիրը նախատեսում է համակարգող խորհրդի ձևավորում՝ սոցիալական համագործակցության աշխատանքները համակարգելու նպատակով։ Կողմերը պարտավորվում են պահպանել համագործակցության սկզբունքները, իրազեկել միմյանց իրականացվող ծրագրերի մասին, արագ արձագանքել արտակարգ իրավիճակներում, իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ և բարձրացնել հանրության իրազեկվածությունը։ Համաձայնագրով սահմանվում են կողմերի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը։
Միջոցառումը
- Վայր
- Արաբկիր վարչական շրջան
- Առարկա
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
- Ինչպես մասնակցել
- միանալով սոցիալական համագործակցության համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր), հայտնում են իրենց համաձայնությունը հետևյալի մասին՝ գործել Համաձայնագրի նպատակներին և սոցիալական աջակցության սկզբունքներին համապատասխան, և գործադրել լավագույն ջանքերը Համաձայնագրում «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) ամրագրված դրույթներն իրագործելու համար։
- Իրավական հիմք
- «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված; Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշում