Հայտարարություն Դավթաշենի տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագիր
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Դավթաշենի տարածքային բաժինը հրավիրում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ միանալու սոցիալական համագործակցության համաձայնագրին։ Համաձայնագիրը նպատակ ունի խթանել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում շահագրգիռ կողմերի համագործակցությունը, զարգացումը և գործընկերային հարաբերությունների ձևավորումը։ Այն ուղղված է աղքատ, սոցիալապես անապահով և մեկուսացված խմբերի տնտեսական ու սոցիալական խոցելիության նվազեցմանը։
Հրապարակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 15 հունվար 2020
- Առարկա
- Սոցիալական համագործակցության համաձայնագիր
- Իրավական հիմք
- «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված; ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշում