Սոցիալական համագործակցության համաձայնագիր Մալաթիա-Սեբաստիա տարածքային մակարդակում
Սույն համաձայնագիրը կնքվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սոցիալական համագործակցության զարգացման, սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում շահագրգիռ կողմերի համագործակցության խթանման, ինչպես նաև աղքատ, սոցիալապես անապահով և մեկուսացված խմբերի խոցելիության նվազեցման նպատակով: Համաձայնագրի կողմերն են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք: Սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են տարածքային մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց ներկայացուցիչներ: Համաձայնագիրը ստորագրվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժնի պետի կողմից: