Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն 2015թ. ապրիլի 23-ին և 24-ին մայրաքաղաքում երթևեկության սահմանափակումների վերաբերյալ

2015 թվականի ապրիլի 23-ին և 24-ին Երևանում և Սուրբ Էջմիածնում տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Միջոցառումներին մասնակցելու համար կկազմակերպվեն անվճար ավտոբուսներ, կսահմանափակվի երթևեկությունը որոշ փողոցներում և կանցկացվեն անվտանգության միջոցառումներ: Մասնավորապես, ապրիլի 23-ին տեղի կունենա սրբադասման արարողություն և «SOAD» ռոք խմբի համերգ, իսկ ապրիլի 24-ին՝ հուշահամալիրում արարողակարգային միջոցառումներ, Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգ և ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ:

Քաղաքային միջոցառում

Միջոցառումը

Ամսաթիվ
23 ապրիլ 2015, 20:00
Վայր
Երևան քաղաքի Հանարապետության հրապարակ
Առարկա
«Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով համերգը:
Ինչպես մասնակցել
Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Մուտքն անվճար է, բայց սահմանափակ է մասնակիցների ընդհանուր թվով:
Իրավական հիմք
ՀՀ օրենսդրություն