ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2020թ. հունիսի 4-ին ժամը 12:00-ին ք. Երևան, Խորենացու փ. 15 հասցեում տեղի կունենան ք. Երևան 33-րդ թաղամասի կառուցապատման նախագծի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «ԱՇՆՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ի նախագծային գրասենյակում՝ Խորենացու փ. 15 հասցեում։ Նախատեսվող հանրային ծանուցումն ու քննարկումները իրականացվելու են՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն ու գործող սահմանափակումները։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 4 հունիս 2020, 12:00
- Վայր
- ք. Երևան, Խորենացու փ. 15 հասցեում («Էլիտ պլազա» բիզնես կենտրոն, 1-ին հարկ, «Մանթաշով» սրահ)
- Առարկա
- ք. Երևան 33-րդ թաղամասի կառուցապատման նախագծի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (1-ին փուլի հանրային ծանուցում և քննարկումներ)
- Ինչպես մասնակցել
- պահպանելով սոցիալական հեռավորությունն ու քննարկումների օրվա և ժամի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ և Պարետատան որոշումներով գործող սահմանափակումները
- Իրավական հիմք
- ՀՕ-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում