Երևան քաղաքի ավագանու որոշումներ և ՀՀ կառավարության որոշումներ
Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման պահանջների, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N1/Ա-1 առ 20.08.2020թ. դրական եզրակացություն ստացած նշված նախագծի ներկայացվում է Երևան համայնքի բնակչության իրազեկմանը: 15 օրվա ընթացքում բնակչությունից գրավոր հիմնավորված առաջարկություններ ստանալու դեպքում Երևանի քաղաքապետարանը ներառում է դրանք առաջադրանքում, 5-օրյա ժամկետում համաձայնեցնում փոփոխությունները լիազոր մարմնի հետ, որից հետո ներկայացնում է Երևանի ավագանու հաստատման: Առաջադրանքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները և առարկությունները կարող են ներկայացվել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին կամ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին, այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով
Միջոցառումը
- Վայր
- Երևան համայնք
- Առարկա
- Երևան քաղաքի մինչև 2030 թվականը զարգացման գլխավոր հատակագծի նախագծի մշակումը
- Ինչպես մասնակցել
- 15 օրվա ընթացքում բնակչությունից գրավոր հիմնավորված առաջարկություններ ստանալու դեպքում Երևանի քաղաքապետարանը ներառում է դրանք առաջադրանքում, 5-օրյա ժամկետում համաձայնեցնում փոփոխությունները լիազոր մարմնի հետ, որից հետո ներկայացնում է Երևանի ավագանու հաստատման: Առաջադրանքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները և առարկությունները կարող են ներկայացվել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին կամ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին, այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով
- Վերջնաժամկետ
- 11 սեպտեմբեր 2020
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման