Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն նախաորակավորման ընթացակարգի մասին՝ Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման նպատակով

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է նախաորակավորման ընթացակարգ՝ Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվելիք երկու փուլ մրցույթի հնարավոր մասնակիցների որոշման համար։ Մասնակիցները պետք է բավարարեն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված որակավորման չափանիշին։ Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով մինչև 2021 թվականի հունվարի 18-ը, ժամը 16:00-ն։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
18 հունվար 2021, 16:00
Վայր
ք. Երևան, Արգիշտի 1, 321 սենյակ
Առարկա
Մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերում
Ինչպես մասնակցել
Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ հանձնաժողովի քարտուղարի էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով, կամ փաստաթղթային ձևով՝ ծրարով, սոսնձված։
Վերջնաժամկետ
18 հունվար 2021
Իրավական հիմք
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված