Հայտարարություն
Հայտարարություն մասնագիտացված միջազգային հասարակական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին՝ մասնակցելու «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի Կառավարման խորհրդի համալրման գործընթացին: Խորհրդին կարող են անդամակցել 18 տարին լրացած, մասնագիտացված միջազգային հասարակական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների կողմից ներկայացված թեկնածուները, ովքեր ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն, առնվազն 5 տարվա փորձ վայրի կենդանիների խնամքի և բազմացման, ինչպես նաև կենդանաբանական այգիներում կամ կենդանիների բուծման կենտրոններում աշխատանքի: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեկնածուն պետք է մինչև 20.05.2021թ. ներկայացնի համապատասխան փաստաթղթերը: