Հայտարարություն Մյասնիկյան պողոտայի երթևեկության սահմանափակման մասին
Սեպտեմբերի 26-ին և 27-ին՝ առավոտյան 06:00-ից մինչև 12:00-ի ժամային միջակայքում, Մյասնիկյան պողոտայի մի հատվածը փակ կլինի ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված։ Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը։ Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը երթևեկության ժամանակավոր դժվարությունների համար։
Երթևեկության սահմանափակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 26 սեպտեմբեր 2015, 06:00 – 12:00
- Վայր
- Մյասնիկյան պողոտա, Աճառյան փողոցի հատված
- Առարկա
- Ճանապարհաշինական աշխատանքներ