Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն Միասնական սոցիալական ծառայության Էրեբունու և Նուբարաշենի տարածքային կենտրոնի կողմից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Էրեբունու և Նուբարաշենի տարածքային կենտրոնը հրավիրում է համագործակցության՝ սոցիալական աջակցության ոլորտում գործող պետական և համայնքային մարմիններին, կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց։ Համագործակցության նպատակն է իրականացնել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով ամրագրված դրույթները։