Հայտարարություն Երևան համայնքի խնդիրների լուծմանը միտված երիտասարդական կազմակերպությունների նորարարական ծրագրերի ֆինանսավորման մրցույթի մասին
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Երևան համայնքի խնդիրների լուծմանն ուղղված երիտասարդական կազմակերպությունների նորարարական ծրագրերի ֆինանսավորման համար։ Մրցույթի նպատակն է ներգրավել համայնքի երիտասարդներին քաղաքին առնչվող խնդիրների լուծմանը։ Մրցույթին կարող են մասնակցել միայն իրավաբանական անձինք։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Առարկա
- Երևան համայնքի խնդիրների լուծմանը միտված երիտասարդական կազմակերպությունների նորարարական ծրագրերի ֆինանսավորման մրցույթ
- Ինչպես մասնակցել
- Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով՝ հայերեն լեզվով, փակ ծրարով, ծրարի վրա փակցված A4 չափի թղթի վրա անհրաժեշտ է նշել «Երևանի քաղաքապետարան» անվանումը, հայտի ներկայացման վայրը, մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը, հեռախոսահամարը, Էլեկտրոնային փոստի հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը։
- Վերջնաժամկետ
- 15 նոյեմբեր 2021