Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հ. 118 մանկապարտեզի շենքի սեյսմազինվածության բարձրացման և հիմնանորոգման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներ

2022 թվականի հուլիսի 20-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանը կանցկացնի հանրային լսումներ՝ նվիրված Նոր Նորքի №118 մանկապարտեզի շենքի սեյսմիկ ամրության բարձրացման և հիմնանորոգման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Լսումները տեղի կունենան Նոր Նորք վարչական շրջանի վարչակազմի շենքում, Գայի պողոտա 19 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ծրագրի կայքում կամ գրասենյակում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
20 հուլիս 2022, 11:00
Վայր
ք. Երևան, Գայի պողոտա հ. 19, 5-րդ հարկ, 506 սենյակ
Առարկա
№ 118 մանկապարտեզի շենքի սեյսմազինվածության բարձրացման և հիմնանորոգման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» ՊՈԱԿԻ (ԵԿՆ ԾԻԳ) կայքում (https://sudipyerevan.am/) կամ ԵԿՆ ԾԻԳ ՀՈԱԿ-ի գրասենյակում (ք. Երևան, Պ. Բյուզանդի փ., 1/3, 5-րդ հարկ, Հեռ՝ 374 (10) 520973, (10) 565487)
Իրավական հիմք
ՀՕ-110-Ն; ՀՀ Կառավարության N 1325-Ն որոշում