Հանրային քննարկումներ՝ Երևանի ավտոբուսային հավաքակայանների կառուցման շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ
ՀՀ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը իրականացնում են Երևան քաղաքի երթևեկության և տրանսպորտային համակարգի բարելավման ծրագիր, որի շրջանակներում կիրականացվի Երևան քաղաքում Շիրակի փողոցի հարևանությամբ ավտոբուսային հավաքակայանի կառուցումը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, տեղի կունենա հանրային քննարկումներ: Հանրային քննարկումը տեղի կունենա 2022 թ-ի հոկտեմբերի 3-ին, ժամը՝ 11:00-ին, Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 3 հոկտեմբեր 2022, 11:00
- Վայր
- Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքում, 3-րդ հարկ, հանդիսությունների դահլիճ
- Առարկա
- Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի Երևան քաղաքում Շիրակի փողոցի հարևանությամբ ավտոբուսային հավաքակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), հասցե՝ ք.Երևան, Բուզանդի 1/3 (հեռ.՝ 011-22-02-17)
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում