Հայտարարություն տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության
Սույն հայտարարությունը հրավիրում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գործող պետական և համայնքային մարմիններին, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ միանալու սոցիալական համագործակցության համաձայնագրին։ Համաձայնագիրը նպատակ ունի խթանել սոցիալական ծառայությունների մատուցման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը և զարգացնել գործընկերային հարաբերությունները։