Հայտարարություն տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնը հրավիրում է պետական կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ միանալու սոցիալական համագործակցության համաձայնագրին։ Համաձայնագիրը նպատակ ունի խթանել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը։
Հրապարակում
Միջոցառումը
- Առարկա
- Սոցիալական համագործակցության համաձայնագիր
- Ինչպես մասնակցել
- Գրություն կամ դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոն (հասցե՝ Բաշինջաղյան 100)
- Իրավական հիմք
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016թ-ի փետրվարի 11-ի թիվ 25-Ն հրաման; ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշում; «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված