Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում ընդգրկվելու մասին

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից՝ Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում։ Խորհրդի նպատակն է ապահովել տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների և հանրության մասնակցությունը, իրազեկումը և հանրային վերահսկողությունը։ Դիմումները պետք է ներկայացվեն մինչև հոկտեմբերի 25-ը՝ Արգիշտիի փողոց 1 հասցեով։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
16 հոկտեմբեր 2023, 09:00 – 18:00
Վայր
ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք
Առարկա
Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում ընդգրկվելու հրավեր
Ինչպես մասնակցել
Դիմումների ներկայացում
Վերջնաժամկետ
25 հոկտեմբեր 2023
Իրավական հիմք
Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշում