Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» կազմում ընդգրկվելու մասին

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց՝ ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» կազմում։ Խորհրդի նպատակն է աջակցել Երևան համայնքի երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև խթանել երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքի տարբեր բնագավառներում։ Անդամակցելու համար թեկնածուները պետք է մինչև մարտի 12-ը դիմում ներկայացնեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Առարկա
Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» կազմում ընդգրկվելու հայտարարություն
Ինչպես մասնակցել
Դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն՝ Կոմիտաս 37 հասցեով։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ինքնակենսագրական (CV), երիտասարդության հարցերի բնագավառում պահանջվող փորձառնությունը հավաստող փաստաթղթեր, կրթությունն ու որակավորումը հավաստող փաստաթղթեր, մեկ լուսանկար 3X4 չափի։
Վերջնաժամկետ
12 մարտ 2024