Հայտարարություն երիտասարդական կազմակերպությունների նորարարական ծրագրերի ֆինանսավորման մրցույթի մասին
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է երիտասարդական կազմակերպությունների նորարարական ծրագրերի ֆինանսավորման մրցույթ։ Մրցույթի նպատակն է նորարարական ծրագրերի ֆինանսավորման միջոցով ներգրավել համայնքի երիտասարդներին Երևան քաղաքին առնչվող խնդիրների լուծմանը։ Մրցույթին կարող են մասնակցել միայն իրավաբանական անձինք, ովքեր պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր՝ ծրագրի նկարագրություն, ֆինանսական նախահաշիվ, կատարման ժամանակացույց և այլն։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024թ. հունիսի 21-ն է, ժամը՝ 13:00-ն։ Հայտերի բացումը տեղի կունենա 2024թ. հունիսի 24-ին՝ ժամը՝ 14:00-ին։ Մրցութային հանձնաժողովը կընտրի մինչև 2 լավագույն ծրագրերը, որոնց կտրվի 500.000-ական դրամ։