Հայտարարություն Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում ընդգրկվելու մասին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից՝ Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում։ Խորհրդի նպատակն է ապահովել տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների մասնակցությունն ու իրազեկումը, ինչպես նաև հանրային վերահսկողությունը։ Դիմումները պետք է ներկայացնել մինչև սույն թվականի մարտի 7-ը ներառյալ։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 7 մարտ 2025
- Առարկա
- Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում ընդգրկվելու հնարավորություն
- Ինչպես մասնակցել
- Դիմումները ներկայացնել ք. Երևան, Արգիշտիի փող. 1 հասցեով կամ առցանց՝ www.yerevan.am կայքի միջոցով։ Դիմումին կից ներկայացնել անձնագրի պատճենը։
- Վերջնաժամկետ
- 7 մարտ 2025
- Իրավական հիմք
- Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշման կարգի 4-րդ կետ