Հանրային քննարկման հրավեր Աջափնյակ վարչական շրջանի Մարտիրոսյան փողոցի 1 և 1/2 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման՝ 2025 թվականի ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ագրոսպասարկում» ԱՄ ՇՇՄ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Աջափնյակ վարչական շրջանի Մարտիրոսյան փողոցի 1 և 1/2 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 28 ապրիլ 2025, 14:00
- Վայր
- Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
- Առարկա
- Աջափնյակ վարչական շրջանի Մարտիրոսյան փողոցի 1 և 1/2 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)
- Ինչպես մասնակցել
- Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշում