Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոնի կողմից սոցիալական համագործակցության համաձայնագրին միանալու մասին

Միասնական սոցիալական ծառայության Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոնը հրավիրում է պետական և համայնքային մարմիններին, կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց՝ միանալու սոցիալական համագործակցության համաձայնագրին։ Համաձայնագիրը նպատակ ունի խթանել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը, բարձրացնել ծառայությունների մատչելիությունն ու որակը, ինչպես նաև նվազեցնել խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիությունը։

Հրապարակում

Միջոցառումը

Առարկա
Սոցիալական համագործակցության համաձայնագիր
Ինչպես մասնակցել
Պաշտոնական գրություն կամ դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոն
Իրավական հիմք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016թ-ի փետրվարի 11-ի թիվ 25-Ն հրաման; ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 404-Ն որոշում; «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք