Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն՝ սոցիալական համագործակցության համաձայնագրին միանալու մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնը հրավիրում է Երևան քաղաքում գործող պետական կառավարման ստորաբաժանումներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ միանալու սոցիալական համագործակցության համաձայնագրին։ Համաձայնագրին միանալու համար անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնական գրություն կամ դիմում՝ նշելով ամբողջությամբ կամ վերապահումով միանալու մասին։

Հրապարակում

Միջոցառումը

Ամսաթիվ
15 մայիս 2025
Առարկա
Սոցիալական համագործակցության համաձայնագիր
Ինչպես մասնակցել
Պաշտոնական գրություն կամ դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոն (հասցե՝ Բաշինջաղյան 100)։
Իրավական հիմք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016թ-ի փետրվարի 11-ի թիվ 25-Ն հրաման; ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 404-Ն որոշում; «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդված