Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդում։ Խորհրդի նպատակն է Երևանում տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների, հանրության մասնակցությունը ու իրազեկումը, ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը, ինչպես նաև համայնքի բնակիչներին սոցիալական աջակցության տրամադրումը։ Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենք կամ առցանց։

Հրապարակում

Միջոցառումը

Վայր
ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք
Առարկա
Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդ
Ինչպես մասնակցել
ֆիզիկական անձինք դիմումին կից ներկայացնում են անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք` իրավաբանական անձի գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը և, եթե Խորհրդի կազմում ցանկանում է ընդգրկվել իրավաբանական անձի գործադիր մարմինը (տնօրենը, գործադիր տնօրենը, գլխավոր տնօրենը և այլն), ապա անհրաժեշտ է ներկայացնել վերջինիս անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի այլ աշխատակցի դեպքում` իրավաբանական անձի գործադիր մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը
Վերջնաժամկետ
31 հոկտեմբեր 2025
Իրավական հիմք
Երևանի քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշում