Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորվող խորհրդի անհատական կազմի հայտը՝ ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Նոր Նորքի տարածքային բաժինը հրավիրում է սուբյեկտներին հայտագրվելու և ձևավորելու համագործող խորհուրդ։ Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների ներկայացուցիչներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք։ Խորհուրդը գործելու է 2 տարի ժամկետով։ Հայտագրման համար ներկայացվող նվազագույն պահանջներն են սոցիալական աջակցության բնագավառում գործունեության փորձը և սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի իրականացումը։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
6 հուլիս 2016
Վայր
ք. Երևան, Գայի պող. 19
Առարկա
Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորվող խորհրդի անհատական կազմի հայտ
Ինչպես մասնակցել
Հայտերը կարող են ներկայացվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Նոր Նորքի տարածքային բաժին
Վերջնաժամկետ
6 հուլիս 2016
Իրավական հիմք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թ. փետրվարի 11-ի N 25-Ն հրաման; ՀՀ կառավարության 2015թ.-ի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշում