Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ 2016 թվականի հունիսի 24-26-ը կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում և հրապարակներում։ Սահմանափակումները կլինեն տարբեր ժամերին և տարբեր ճանապարհահատվածներում՝ ըստ այցի երթուղիների։ Հետիոտնային տեղաշարժի համար բաց կլինեն Հանրապետության հրապարակ մուտքերը Աբովյան, Ամիրյան փողոցներից և Տիգրան Մեծի պողոտայից։ Քաղաքացիներին խնդրում են ներողամտություն՝ պատճառված անհարմարությունների համար։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
24 հունիս 2016, 17:00 – 23:00
Վայր
Մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում
Առարկա
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարվելիք այցի շրջանակներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը