Հայտարարություն մրցույթի մասին
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբի իրավաբան/պայմանագրերի կառավարման մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով: Մրցույթին մասնակցել ցանկացողներն և ներկայացվող մասնագիտական պահանջներին կարող են ծանոթանալ նաև www.careercenter.am և www.sudipyerevan.am կայքերում: Հայտերը պետք է ուղարկվեն ipiu@yerevan.am էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը:Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով` Adobe PDF ֆորմատով միչև 2014թ. ապրիլի 29-ը` ժամը 18:00-ն:Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`1. Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ)2. Ինքնակենսագրություն (Resume կամ CV)3. Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները: «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 29 ապրիլ 2014, մինչև 18:00
- Վայր
- Երևանի քաղաքապետարան
- Առարկա
- «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբի իրավաբան/պայմանագրերի կառավարման մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով
- Ինչպես մասնակցել
- Հայտերը պետք է ուղարկվեն ipiu@yerevan.am էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը: Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով` Adobe PDF ֆորմատով
- Վերջնաժամկետ
- 29 ապրիլ 2014